Հարցեր ունե՞ք
Գրեք մեզ
Թեժ գիծ: +374 268 22999
24/7 Անհետաձգելի բուժօգնություն և ստացիոնար ծառայություն
24/7 Ծառայություն

Ավելի քան 40 տարի մենք մենք մատուցում ենք որակյալ և հոգատար բժշկական օգնություն Դիլիջան քաղաքում։ 2019 թվականին կենտրոնը ամբողջովին վերանորոգվել է և համալրվել նորագույն սարքավորումներով և գույքով՝ ինչը հնարավորություն է տալիս մատուցել նոև որակի բժշկական օգնություն։

«Դիլիջան» բժշկական կենտրոնը տարածաշրջանի առաջատար և բազմապրոֆիլ առողջապահական հաստատություններից է, որի գլխավոր նպատակն է ապահովել մեր ազգաբնակչությանը միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրորակ և հասանելի բժշկական սպասարկմամբ: Մեկ հարկի տակ համախմբելով փորձառու մասնագետներին, ժամանակակից տեխնոլոգիաներն ու հոգատար մոտեցումը՝ մենք հոգ ենք տանում ձեր և ձեր ընտանիքի առողջության մասին:
«Դիլիջան» բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգված է և համալրված է աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ժամանակակից բժշկական սարքավորումներով։
Այսօր «Դիլիջան» ԲԿ-ն առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ՝ ապահովելով ինչպես հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը, այնպես էլ դրանց արդյունավետ բուժումը, ինչպես նաև Դիլիջան համայնքի ազգաբնակչության արտահիվանդանոցային սպասարկումը։
«Դիլիջան» բժշկական կենտրոնը սերտորեն և մշտապես համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոններից երկուսի՝ «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հետ:
Այս համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի լավագույն և ճանաչված մասնագետները պարբերաբար այցելում են «Դիլիջան» ԲԿ՝ տեղում իրականացնելով.
• Մասնագիտացված խորհրդատվություններ
• Բարդ և նեղ-մասնագիտական հետազոտություններ
• Բարդ վիրահատություններ
Սա նշանակում է, որ տարածաշրջանի բնակիչները ստիպված չեն հեռու ճանապարհ անցնել մայրաքաղաքի լավագույն բժշկական օգնությունից օգտվելու համար. բարձրակարգ բժշկությունը հասանելի է հենց Դիլիջանում:
Մեր առաքելությունն է՝ լինել ձեր կողքին կյանքի ամենակարևոր պահերին, պահպանել ու վերականգնել ձեր առողջությունը՝ կիրառելով ժամանակակից բժշկության ողջ ներուժը:
6
Բաժանմունքներ
50+
Մասնագետներ
24/7
Անհետաձգելի բուժօգնություն և ստացիոնար ծառայություն
40+
40+ Տարվա փորձ
Ղեկավարություն

Հարություն Մաքսիմի Քուշկյան
Հիմնադիր, Պրոֆեսոր

Բաբակեխյան Ռուբեն Կարենի
տնօրեն

Մկրտումյան Սահակ Սերգեյի
Բուժ գծով փոխտնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Հարությունյան Հայկ Հարությունի
Բժիշկ-ռադիոլոգ, Ախտորոշման գծով փոխտնօրեն

Վարդազարյան Աշոտ Սամվելի
Վիրաբույժ, ծառայության ղեկավար

Կարապետյան Հարություն Վլադիմիրի
Մանկաբարձ-գինեկոլոգ, ծառայության ղեկավար

Մկրտումյան Անուշ Սերգեյի
Թերապևտ, ծառայության ղեկավար

Սմբատյան Նունե Վանիկի
Ակնաբույժ, արտահիվանդանոցային ծառայության ղեկավար

Թորոսյան Լևոն Ռաֆայելի
Քիթ-կոկորդ-ականջաբան, ծառայության ղեկավար

Սիմոնյան Աշոտ Հարբիկի
Համաճարակաբան, որակի պատասխանատու