Հարցեր ունե՞ք
Գրեք մեզ
Թեժ գիծ: +374 268 22999
24/7 Անհետաձգելի բուժօգնություն և ստացիոնար ծառայություն
24/7 Ծառայություն

Վերջին թարմացում՝ 28.06.2026թ.
«Իռ-Վինգ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Դիլիջան» ԲԿ) հարգում է Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական և բժշկական տվյալները՝ մեր կայքից (dilijanmc.am) օգտվելիս։
Մենք հավաքում ենք հետևյալ տվյալները.
● Անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե (երբ դիմում եք մեզ կամ գրանցվում եք խորհրդատվության համար):
● Բժշկական տվյալներ՝ առողջական վիճակի մասին տեղեկություններ, որոնք Ձեզ անհրաժեշտ են կլինիկայի ծառայություններից օգտվելու համար։
● Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տեսակ և այցելությունների վիճակագրություն (քուքիների միջոցով):
Ձեր տվյալներն օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով.
● Բժշկական ծառայությունների տրամադրում և գրանցումներ։
● Ձեր հարցումներին պատասխանելու և կապ հաստատելու համար։
● Կլինիկայի ծառայությունների որակի բարելավում։
● ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարում։
Մենք կիրառում ենք բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցները՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից, փոփոխումից կամ բացահայտումից պաշտպանելու համար։ Բժշկական տվյալները համարվում են խիստ գաղտնի և պահվում են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ձեր տվյալներն օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով.
● Օրենքով սահմանված դեպքերի։
● Այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է բժշկական ծառայության մատուցման համար (օրինակ՝ լաբորատոր հետազոտությունների դեպքում)՝ նախնական համաձայնությամբ։
Դուք իրավունք ունեք՝
● Ստանալ տեղեկատվություն Ձեր տվյալների մշակման վերաբերյալ։
● Պահանջել ուղղել կամ ջնջել Ձեր տվյալները (եթե դա չի հակասում բժշկական փաստաթղթավարման պահանջներին):
● Հետ կանչել Ձեր համաձայնությունը։
Կլինիկան իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել սույն քաղաքականության մեջ։ Թարմացումները կհրապարակվեն այս էջում։
Եթե ունեք հարցեր Ձեր տվյալների պաշտպանության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
● Էլ. փոստ՝ [email protected]
● Հեռախոս՝ +374 99 10 60 80
● Հասցե՝ ք. Դիլիջան, Սայաթ-Նովա 7/3
● Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Աղայան փողոց 9-62